Բաժիններ՝

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ասել է` երբ կթուլանան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կթուլանան Ուկրաինայում հրադադարի մասին պայմանավորվածությունից հետո։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։

«Մենք կհասնենք հրադադարի։ Կարծում եմ՝ դրանից հետո մյուս հարցերը՝ պատժամիջոցների թուլացում և այլն, կդառնան դետալներ, որոնք կհաջորդեն խաղաղության մասին լիարժեք պայմանավորվածությանը», – «Bloomberg TV»-ի եթերում ասել է դիվանագետը։

Մարտի 18-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները չեն քննարկել պատժամիջոցների հարցը, սակայն, Ուիտկոֆի խոսքով, այդ մասին կխոսեն ավելի ուշ:

Հատուկ բանագնացը դրական է պատասխանել այն հարցին, թե հնարավոր է համարում ռուսական խողովակաշարերով էներգակիրների արտահանման վերականգնումը, մասնավորապես` «Հյուսիսային հոսքով»։

Ուիտկոֆը նաև հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պետդեպարտամենտի, Պենտագոնի և ԿՀՎ-ի ղեկավարությանը հանձնարարել է միանալ Ռուսաստանի հետ շփումներին: Պաշտոնյան նշել է, որ շուտով դրական արդյունքներ են սպասվում:

Ավելի վաղ Ուիտկոֆը հայտարարել էր, որ Ուկրաինայում հրադադարի մանրամասները կքննարկվեն մարտի 23-ին Սաուդյան Արաբիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս