Բաժիններ՝

Զելենսկին հայտարարել է Թրամփի հետ հեռախոսազրույցի պլանների մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ մարտի 19-ին պլանավորում է հեռախոսազրույց անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ժամանակ կխոսվի այն համաձայնությունների մասին, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահի զրույցի ընթացքում։ Ինչպես հաղորդում  է Kyivindependent-ը, այս մասին Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Այսօր ես շփում կունենամ նախագահ Թրամփի հետ: Մենք այսօր  կքննարկենք հետագա քայլերի մանրամասները: Ակնկալում եմ, որ ես նրանից կլսեմ Պուտինի հետ նրա զրույցի մանրամասները», – ասել է Զելենսկին։

Անդրադառնալով Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև կայացած բանակցություններին՝ Զելենսկին ասել է. «Ես հավատում եմ, որ ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով, բացի Ռուսաստանից, որը միշտ տխուր է, երբ ինչ-որ բան ճիշտ ուղղությամբ է գնում»։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս