Միջնադարյան անառիկ ամրոցն արտացոլում է Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը. ԱՄՆ դեսպանն այցելել է  Լոռի Բերդ

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինն օրերս այցելել է 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոց: Այս մասին տեղեկացրել են դեսպանությունից՝ ընդգծելով, որ դեսպան Քվինը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմական հուշարձանները: 

«Օրերս նա 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոցում էր։ Միջնադարյան անառիկ ամրոցն այսօր էլ ներկայանում է իր վեհաշուք գեղեցկությամբ և լավագույնս արտացոլում է Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը»,- նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31