Փաշինյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին պաշտոնում նշանակվելու առիթով:

Ուղերձում ասված է.«Ջերմորեն շնորհավորում եմ Կանադայի վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները ձևավորվել են փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և փոխշահավետ համագործակցության միջավայրում։ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս վերընթաց զարգացում ապրող երկկողմ հարաբերություններին:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով և մեր կառավարությունների սերտ փոխգործակցության շնորհիվ մեզ կհաջողվի լիովին բացահայտել մեր երկրների երկկողմ օրակարգի առկա զգալի ներուժը,  խորացնել ու ընդլայնել համագործակցությունը տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, գիտակրթական և այլ ոլորտներում՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Օգտվելով առիթից՝ հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը՝ Հայաստանի և Կանադայի երկկողմ օրակարգի բոլոր ուղղություններով: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»։

Տեսանյութեր

Լրահոս