Բաժիններ՝

Ձորաղբյուր-Գառնի ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Այսօր՝ մարտի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 03:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Գառնի ավտոճանապարհի Գառնի գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում և ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Դեպքի փաստով ՀՀ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում և պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս