Ուկրաինային ոչ ոք խաղաղության պայմանագիր չի պարտադրի. Քելլոգ

Ոչ ոք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խաղաղ համաձայնագիր չի պարտադրի, որոշումը կընդունեն միայն նա և ուկրաինացի ժողովուրդը, ըստ Reuters գործակալության՝ հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը, փոխանցում է ։

Քելլոգը ասել է նաև, որ կհանդիպի Զելենսկու հետ, և որ նրա ուկրաինական այցը դեռ վերջնական պլանավորման փուլում է։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ ակնկալում է, որ Քելլոգը կժամանի հինգշաբթի՝ փետրվարի 20-ին։ Այցը, ըստ Ուկրաինայի նախագահի, պետք է տևի առնվազն երկու օր։ Զելենսկին խոսել է նաև հատուկ բանագնացի հետ ռազմաճակատ մեկնելու ծրագրերի մասին։

Տեսանյութեր

Լրահոս