
Թուրքիայից Սլովենիա արտահանման ծավալները ռեկորդային ցուցանիշի են հասել

Թուրքիան և Սլովենիան շարունակում են զարգացնել երկկողմ տնտեսական հարաբերությունները։ Կողմերը 2011-ին ստորագրել էին «Ռազմավարական գործընկերության փաստաթուղթ», ըստ որի՝ երկրները համագործակցում են էներգետիկ, լոգիստիկ, առողջապահական, շինարարության և ավտոմոբիալային արդյունաբերության ոլորտներում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վերջին տարիներին երկրների միջև զգալիորեն աճել են արտահանման ծավաները։ 2025-ի հունվարի դրությամբ Թուրքիայից Սլովենիա արտահանման ծավալը կազմել է 371.5 մլն դոլար, որն էլ համարվում է երբևէ գրանցված ամսական արտահանման ամենաբարձր ցուցանիշը։
2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն աճել է 119.3%-ով։ Թուրքիայից Սլովենիա ամենաշատ արտահանումը՝ 170.9 մլն դոլարի բաժին է ընկնում ավտոմոբիլային ոլորտին: Վերջինիս հաջորդում են քիմիական ապրանքները, պողպատի և էլեկտրոնիկայի ոլորտները։