
ԵՄ-ից ներմուծման ընթացակարգերում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնում ապրիլի 1-ից․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԵՄ ներմուծման ընթացակարգերում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից։
Մասնավորապես, 2025 թվականի ապրիլի 1-ից Եվրամիության մաքսային նախաժամանման ապահովության և անվտանգության համակարգը՝ «Ներմուծման վերահսկման համակարգ 2» (Import Control System 2 – ICS2), երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրողներից կպահանջի տրամադրել տվյալներ ԵՄ երկրներ ուղարկվող կամ դրանց տարածքով անցնող ապրանքների մասին՝ մինչև դրանց ժամանումը, «Մուտքի ամփոփիչ հայտարարագիր (Entry Summary Declaration – ENS)» փաստաթղթի միջոցով:
Տնտեսվարողները, որոնք պատրաստ չեն լինի մինչև նշված ամսաթիվը, պետք է դիմեն ԵՄ անդամ պետության Ազգային սպասարկման գրասենյակ (National Service Desk), որտեղ գրանցվել և ստացել են իրենց «EORI» համարը, որ պահանջեն տեղակայման պատուհան (Deployment window)՝ մինչև 2025 թվականի մարտի 1-ը: Տեղակայման պատուհանները տրվում են միայն դիմումի հիման վրա:
Ամբողջական տեղեկատվական փաթեթը կարելի է ծանոթանալ այստեղ։