
ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան չեն կարող լինել Ուկրաինայի հարցով բանակցությունների կողմ. Վասիլի Նեբենզյա

Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան ի վիճակի չեն համաձայնության գալ և չեն կարող լինել ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ապագա պայմանավորվածությունների կողմ։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Այսօր մենք հասկանում ենք, որ Մինսկի երաշխավորները և ընդհանրապես ԵՄ երկրները և Մեծ Բրիտանիան բացարձակապես ի վիճակի չեն համաձայնության գալ և չեն կարող լինել ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ որևէ ապագա համաձայնագրի կողմ»,- ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ նշել է Նեբենզյան։