Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Ռուսաստան-ԱՄՆ հանդիպումից առաջ բանակցություններ է վարել Ռուբիոյի հետ. SPA

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը Էր Ռիադում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, որը թագավորություն է ժամանել Իսրայելից՝ Մերձավոր Արևելք կատարած իր առաջին շրջագայության շրջանակում, հայտնում է SPA սաուդյան գործակալությունը։

Բանակցություններն անցկացվել են ամերիկյան և ռուսական պատվիրակությունների հանդիպման նախօրեին՝ Էր Ռիադում Ուկրաինայի հարցով երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովը նախապատրաստելու նպատակով։ Գործակալությունը հանդիպման մանրամասներ չի հայտնել։

Ռուբիոն ավելի վաղ հանդիպել էր Սաուդյան Արաբիայի իր գործընկեր արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ։

Ինչպես նշել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը X սոցիալական ցանցում, Ռուբիոն և արքայազն Ֆեյսալը «քննարկել են երկկողմ հարաբերությունները և կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ»։

Ամերիկացի պաշտոնյայի նախապես ծրագրված այցը Էր Ռիադ համընկել է թագավորության մայրաքաղաքում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունների անցկացման հետ, որոնք նախատեսված են երեքշաբթի՝ նախապատրաստվելու Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովին, ինչպես նաև տեղի կունենան մինչև Պաղեստինի Գազայի հատվածի հետպատերազմյան կառույցի վերաբերյալ արաբական նեղ ձևաչափով գագաթնաժողովի գումարումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս