
Մակրոնը բանակցություններ է վարել Թրամփի հետ Փարիզում ԵՄ առաջնորդների հետ հանդիպումից առաջ. AFP

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Փարիզում ԵՄ առաջնորդների հետ Ուկրաինային աջակցության հարցով հանդիպումից առաջ։ Դրա մասին հայտնում է հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը (AFP)՝ հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրին։
Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարների զրույցի մանրամասները չեն հաղորդվում։
Երկուշաբթի Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներ Անտոնիո Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Մակրոնի հրավերով ժամանել են Փարիզ՝ քննարկելու համար Ուկրաինային աջակցելու հետագա գործողությունները։
Ելիսեյան պալատի ներկայացուցիչների կարծիքով՝ հանդիպմանը, մասնավորապես, պետք է դիտարկել «անվտանգության երաշխիքները, որոնք կարող են տրամադրվել Ուկրաինային»։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն ավելի վաղ հայտարարել էր, որ արևմտաեվրոպական երկրների միջև «քննարկումներ են ընթանում» Ֆրանսիայից, Բրիտանիայից և Լեհաստանից զորախմբեր տեղակայելու շուրջ՝ «Ուկրաինայում ապագա հրադադարի և կայուն խաղաղության երաշխավորման համար»: