Բաժիններ՝

Բժիշկը թվարկել է օրգանիզմում երկաթի դեֆիցիտի ախտանիշները

Օրգանիզմում երկաթի անբավարարությունն ունի մի շարք ախտանիշներ, որոնք տարբերվում են՝ կախված երկաթի դեֆիցիտի աստիճանից։

Երկաթը ունի բազմաթիվ հիմնական գործառույթներ, և դրա պակասը կարող է զգալի ազդեցություն ունենալ մարդու կյանքի որակի և առողջության վրա:

Բժիշկ Դենիս Բաննին «Իզվեստիա»-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ում մոտ է ավելի շատ նկատվում անբավարարության, ինչու է այն հայտնվում, ինչպես կանխել այն։

Երկաթը կատարում է բազմաթիվ հիմնական գործառույթներ։ Այն հեմոգլոբինի մի մասն է, որը պատասխանատու է թոքերից հյուսվածքներ և օրգաններ թթվածնի տեղափոխման համար, պարզաբանել է զրուցակիցը։ Երկաթը նաև մասնակցում է իմունային համակարգի աշխատանքին և նյութափոխանակությանը: Դրա պակասը հանգեցնում է հյուսվածքներում թթվածնի պակասի և նյութափոխանակության գործընթացների խաթարման, հոգնածության ավելացման և կատարողականի նվազման: Դա հաճախ առաջացնում է երկաթի դեֆիցիտի անեմիա, մի վիճակ, որի դեպքում արյունը չի կարող բավարար քանակությամբ թթվածին տեղափոխել, ըստ shantnews-ի՝ ավելացրել է նա:

Կարդացեք նաև

«Սկզբնական փուլերում մարդը կարող է փոփոխություններ չնկատել։ Աստիճանաբար ավելանում է հոգնածությունը և թուլությունը:

Մաշկը գունատվում է, գլուխը սովորականից ավելի հաճախ է ցավում, ժամանակ առ ժամանակ կարող է առաջանալ գլխապտույտ։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ մարդը կարող է զգալ շնչահեղձություն, ահա թե ինչպես է օրգանիզմը փորձում փոխհատուցել թթվածնի պակասը։

Բացի այդ, մաշկը փչանում է, մազերն ու եղունգները դառնում են ավելի փխրուն»,- բացատրել է բժիշկը։

 

Տեսանյութեր

Լրահոս