Անձը պետք է գրանցված լինի երկու համակարգերից որևէ մեկում. կամ սոցիալական աջակցման որևէ համակարգում, կամ եկամուտների հայտարարագրման համակարգում, նույնականացվի, որ կարողանա ապահովագրվել: Սոցիալական աջակցման համակարգում գրանցվելու դեպքում պետությունն ամբողջությամբ կամ մասնակի փոխհատուցելու է ապահովագրական վճարը: Մինչև 18 տարեկան երեխաների, 63-ից բարձր տարիք ունեցող անձանց ապահովագրական վճարներն ամբողջությամբ փոխհատուցվելու են պետական բյուջեից: Իսկ մնացած քաղաքացիների դեպքում կապ ունի եկամուտների չափը:
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ գործազրկության մակարդակը հանրապետությունում 2022թ․ 4-րդ եռամսյակում կազմել է 12.7 %, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2․0 տոկոսային կետով։
Հավելենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում լայնածավալ փոփոխություններ են սպասվում․ 266 հոդվածից նախատեսվում է փոփոխել 122-ը: Փոփոխությունը լավարկումներ կբերի նաև այս ընթացակարգում:
168.am-ը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվեց, թե հաշվարկվա՞ծ է՝ քանի՞ հոգու մասին է խոսքը։ Ի պատասխան՝ փոխանցեցին, որ շահառուների շատ մեծ շրջանակ կարող է օգտվել սրանից:
Հեռավար եղանակով աշխատելու հնարավորության տրամադրման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Պետությունը գործատուներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ 250,000-350,000 դրամի չափով, եթե նրանք աշխատանքի ընդունեն վերջին երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող, 35 տարեկանից բարձր գործազուրկ կամ նպաստառու գործազուրկ քաղաքացու։