
Հանրապետության մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում

Հունվարի 24-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: