Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ. Սամվել Ֆարմանյանի դիպուկ բնորոշումը

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում շատ դիպուկ բնորոշել է Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական թիմին:

«Ոչ մի բառ այդչափ դիպուկ չի բնութագրում Նիկոլի իշխանությունը, որքան fake-ը:

Եթե մի բանով Հայաստանն այսօր աշխարհում առաջինն է, այն է, որ ունենք մոլորակի ամենաֆեյք իշխանությունը:

Ասում են ժողովրդավար են՝ ֆեյք է:

Կարդացեք նաև

Ասում են մարդու իրավունքներ՝ ֆեյք է:

Ասում են արևմտամետ են՝ ֆեյք է:

Ասում են հակառուս են՝ ավելի ֆեյք է:

Ասում են հեղափոխական են՝ ֆեյք է:

Ասում են կոռուպցիայի դեմ են պայքարում՝ ավելի ֆեյք է: Ճամփա են սարքում՝ ֆեյք է:

Ասում են հրապարակային են՝ ավելի ֆեյք է:

Ընտրություն ու փրայմըրիզ են անում՝ ֆեյք է: Սիրում ու խոնարհվում են՝ դիփ ֆեյք է:

Կրթվում են՝ ֆեյք է, հերոս են որակում մեկին՝ էլ ավելի ֆեյք է:

Ասում են խաղաղություն՝ ֆեյք է:

Բարեփոխումներ՝ ավելի ֆեյք է:

Գովում են իրենք իրենց տարբեր հարթակներում՝ ֆեյք ու ֆեյք է:

Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ:

Սիմվոլիկ է շատ, որ իշխանության գալն էլ սկսվեց Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկով ու ֆեյք Մոնթե-Նիկոլին ֆեյսբուքյան տասնյակ հազարավոր ֆեյքերի աջակցությամբ:

Միայն մի բան կա, որ իսկապես ֆեյք չեն՝ անհատակ անբարոյական են, ծայրահեղ ստախոս, անգրագետ ու աներևակայելիորեն զզվելի:

Ու դա իսկապես ֆեյք չէ»:

Տեսանյութեր

Լրահոս