Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն հանդիպման վերջնամսում բաց թողած գնդակների պատճառով զիջեց ԱՊՕԷԼ-ին
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրում «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում զիջեց կիպրոսական ԱՊՕԷԼ-ին (1:3)
Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին անկյունային խաղարկումից հետո բացեցին հյուրերը՝ աչքի ընկավ պաշտպան Իսամ Չեբակեն։ Երևանյան ակումբի կազմում 45+4-րդ րոպեին պատասխանեց Մատեուս Այասը՝ 1։1։ Երկրորդ խաղակեսի վերջնամասում հիանալի հարվածով մրցակցի դարպասը գրավեց Վիրջիլ Պինսոնը, սակայն մինչ հարվածը ֆրանսիացի հարձակվողը գնդակը կասեցրել էր ձեռքով։
Հանդիպման հիմնական ժամանակի նախավերջին րոպեին հաշվի տարբերությունը վերականգնեց կիսապաշտպան Գեորգիյ Կոստանդինովը, իսկ վերջնական հաշիվը ձևակերպեց Դավիդ Աբագնան՝ 3։1։
Այս խաղից հետո «Նոան» վաստակած 4 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 29-րդ տեղը։ ԱՊՕԷԼ-ը 9-րդն է 10 միավորով