Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը՝ հատուկ թույլտվություններով

Դեկտեմբերի 8-ից փակված սիրիական Դամասկոս և Հալեպ քաղաքների օդանավակայանները վերսկսել են օդանավերի ընդունման և մեկնելու աշխատանքները, սակայն առայժմ միայն հատուկ թույլտվություններով։ Այս մասին ասվում է ավիադիսպետչերների կողմից տարածված NOTAM հատուկ հաղորդագրություններում։

«Դասեցվել են բոլոր թռիչքները դեպի օդանավակայան և օդանավակայանից, բացառությամբ քաղաքացիական ավիացիայի վերահսկողության մարմնի հատուկ թույլտվությամբ թռիչքների», – նշվում է հաղորդագրությունում։ Սահմանափակման ժամկետը սահմանվել է դեկտեմբերի 12-ի ժամը 20:00-ից մինչև դեկտեմբերի 18-ի ժամը 15:00-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դամասկոսի միջազգային օդանավակայանը մինչև դեկտեմբերի 18-ը չեղարկել է բոլոր տեսակի ինքնաթիռների ժամանումներն ու մեկնումները։ Դեկտեմբերի 8-ի առավոտյան Սիրիայի օդային տարածքի բոլոր օգտվողներին տրված NOTAM-ի համաձայն, գործողությունների վերսկսումը սպասվում է դեկտեմբերի 18-ին ժամը 19:00-ին՝ համաշխարհային ժամանակով: Հալեպի միջազգային օդանավակայանը նույնպես նման հաղորդագրություն է տարածել, սակայն այստեղ ժամանակավոր սահմանափակումը սահմանվել է մինչև դեկտեմբերի 17-ի երեկո։

Տեսանյութեր

Լրահոս