ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ է հատկացրել. Բլինկեն
ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ է հատկացրել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Պետքարտուղարության հայտարարության մեջ ասվում է, որ նոր մատակարարումները, բացի զինամթերքից, հակատանկային զենքերից և հակաօդային թռչող սարքերից, նախատեսում է ուկրաինական կողմին կենսաբանական, քիմիական և միջուկային սպառնալիքներից պաշտպանության սարքավորումների փոխանցում։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ ամերիկյան ներկայիս վարչակազմը ռազմական աջակցություն կցուցաբերի Կիևին մինչև լիազորությունների ժամկետի ավարտը 2025 թվականի հունվարի 20-ը։