Արագ և հեշտ արթնանալու համար հարկավոր է հետևել մի քանի պարզ կանոնի, ասել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում նշել է առավոտյան կենսուրախ լինելու ուղիները։
ՆԱՏՕ-ում առայսօր քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչ ձևակերպում պետք է ընտրվի դաշինքում Ուկրաինայի մասնակցության համար, որը կներկայացվի Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովի արդյունքներով կոմյունիկեում։ Այս մասին գրում է Defense News պարբերականը ՝ վկայակոչելով անանուն եվրոպացի պաշտոնյայի:
Տարբեր երկրներում ընդդիմությունը, որպես կանոն, ունենում է նաև արտաքին քաղաքական արժևորում՝ ելնելով սպեցիֆիկ իրավիճակից:
Չի կարելի երեխաների սպասքը լվալ մեծերի սպասքի մաքրման համար նախատեսված միջոցներով, քանի որ այդ սպասքի վրա կարող են մնալ երեխայի իմունային համակարգի համար վտանգավոր բաղադրչներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են դառնալ ալերգիկ հիվանդությունների առաջացման պատճառ:
Հուլիսի 7-ին, դատարանի որոշմամբ, 31-ամյա տղամարդու նկատմամբ կիրառվում է երկու ամսով կալանք, նա տեղաափոխվում է քրեակատարողական հիմնարկ:
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Էդուարդ Շարմազանովն է:
Ազգային ժողովը մեկ անձ գնման ընթացակարգով Հ. Թումանյանի Անվան Ազգային Տիկնիկային Թատրոն ՊՈԱԿ-ին թատերական միջոցառման կազմակերպման ծառայություններ է պատվիրակել ՀՀ Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղից տուժած երեխաների համար։
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնել է Նազելի Բաղդասարյանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քիչ առաջ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը ընդունեց «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը, որում մասնավորապես ասվում է.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այն քիչ պաշտոնյաներից է, ով, տևական ժամանակ է՝ զբաղեցնում է իր պաշտոնը. ԿԳՄՍ փոխնախարար է նշանակվել 2020թ. փետրվարին ու պաշտոնավարում է մինչ այժմ:
Թուրքիայում 4,4 բալ ուժգնությամերկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD) X-ի իր միկրոբլոգում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հայաստանը 8 մասնակից կունենա հուլիսի 12-24-ը Հունգարիայի Դեբրեցեն և Միշկոլց քաղաքներում անցկացվելիք Եվրոպական համալսարանական խաղերում: Այդ մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Մորթեզա Աբեդի Վարամենին։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից:
Թուրքիայի տեղական արտադրության կապի արբանյակ «Türksat 6A»-ն տիեզերք է ուղարկվել:
Մոսկվայի Բասմանյան դատարանը հեռակա կարգով կալանավորել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրուն՝ Յուլիա Նավալնայային «ծայրահեղական համայնքի գործունեությանը մասնակցելու» մեղադրանքով (ՌԴ Քրեական օրենսգրքի 282.1-րդ հոդվածի 2-րդ մաս): Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ դատարանի մամուլի ծառայությանը հղումով։
«Կարծում եմ՝ Իրանը լուրջ դիմադրություն ցույց կտա՝ ընդհուպ ռազմական գործողությունների կդիմի։ Իրանի համար Սյունիքը կարմիր գիծ է, իսկ եթե Սյունիքով միջանցքը տալու որոշում լինի Հայաստանի իշխանության կողմից, ապա այս դեպքում պետք է հասկանալ, թե Իրանն ինչ գործիքներով կարող է ազդել այդ որոշման վրա»,- ասաց Բեգլարյանը։
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը գոհացուցիչ չի համարում դպրոցների տնօրենների ընտրության գործընթացի արդյունքները:
Ավտոարդյունաբերությամբ զբաղվող չինական «BYD» ընկերությունը նախատեսում է Թուրքիայում մեքենաշինական գործարան հիմնել:
Չնայած Ադրբեջան-Ֆրանսիա առերևույթ լարված հարաբերություններին, ֆրանսիական Total ընկերությունը շարունակում է գործունեությունն Ադրբեջանում, չնայած որ այս տարվա հունիսին Ֆրանսիայի Սենատը երկրի կառավարությանը ներկայացրած իր զեկույցում նշել էր, որ, մասնավորապես, Total Energies-ը պետք է դադարեցնի նոր ծրագրերի իրականացումը և ներդրումներն Ադրբեջանի նավթագազային հատվածում։
Հուլիսի 6-ին «Երեւանի ՀԷԿ 1»-ում (Երեւանի առաջին հիդրոէլեկտրակայան) տեղի ունեցած խոշոր հրդեհի հետեւանքով այս օրերին Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում առկա են էլեկտրամատակարարման ընդհատումներ։ Այս մասին հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը զրահապատ մեքենա է գնել Թուրքիայի «Katmerciler» պաշտպանական արդյուանբերության կազմակերպությունից։ Նշվում է, որ գործարքի արժեքը գնահատվել է 75 մլն դոլար։
Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն արդեն Ֆրանսիայում են:
Տիգրան Ավինյանն ու ամերիկացի դերասան Քևին Սփեյսին ընթրել են երևանյան ռեստորանում
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին կարող է սպառնալ մինչև 32 տարվա բանտարկություն։ Քաղաքական գործչին կասկածում են հանցավոր նախահամաձայնության, վատնումների և փողերի լվացման մեջ։ Այս մասին հաղորդում է O Estado de S. Paulo թերթը։
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքական ցիկլերն այս փուլում համաժամանակյա չեն։ Հակառակ վաղեմի մրցակցությանը, երկու երկրների համար այսօր, առավել քան երբևէ, իմաստ ունի լինել նույն հարթության վրա և համագործակցել: Նրանք հարևան և դաշնակից ժողովրդավարություններ են՝ համեմատելի բնակչությամբ: Երկուսն էլ պահպանում են գերտերության որոշ հայտանիշներ, ինչպիսիք են միջուկային զենքը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամությունը, բայց չունեն տնտեսական այնպիսի հզորություն, որը լիարժեք կպաշտպանի բացարձակ ինքնուրույն քաղաքականություն վարելու նրանց շանսերը:
Երեկ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ «Գյումրի ճանապարհվելուց առաջ» գրությամբ՝ ներկայանում էր աշխատասենյակում ինչ-որ բան կարդալիս։ Նույն օրը հրապարակել էր նաև մեկ այլ տեսանյութ՝ արդեն Գյումրիից, գրելով, որ Շիրակի պետական համալսարանում մասնակցել է ավարտական դիպլոմների հանձնման գործընթացին, ավարտական վկայական ստացողների մեջ էր նաև իր օգնական Վարդուհի Մանուկյանը։
ՀՀ դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով Հայաստանի հակակոռուպցիոն դատարանի հուլիսի 9-ի վճիռը։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:
Կիևը լռում է Խերսոնի մարզի՝ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող հատվածներում խոլերայի տարածման հետ կապված իրավիճակի մասին։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հարթակի միացմամբ Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Տաշքենդ տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն։