Երևանում բախվել են «Nissan»-ն ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է. երկուսն էլ «Yandex» ծառայությանն են
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցի թիվ 13/1 հասցեի դիմաց, ժողովրդին հայտնի Բութանիա թաղամասում բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան ու մոպեդը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրում գտնվող քաղաքացիները:
Օպերատիվորեն ժամանել են Երևանի «1-03» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել մոպեդավարին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի վարորդի և մոպեդավարի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան ու մոպեդը պատկանում են «Yandex» ծառայությանը: