Հայաստանի զինված ուժերը ավարտել են վեց միավոր ATAGS 155 մմ/52 տրամաչափի հրետանային կայանքների փորձարկումները, որոնք մատակարարվել են Հնդկաստանի կողմից։ Այս մասին հայտնում է Indian Defence Research Wing (IDRW) Wing մասնագիտացված կայքը։
Մի քանի օր է՝ մամուլում տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ մի խումբ իրավաբաններ պատրաստվում են դիմել դատարան «Սուրբը 2» ֆիլմն արգելափակելու պահանջով, քանի որ, նրանց պնդմամբ, սերիալում առկա մարդասպանությունը` Հայր Սուրբի կողմից, ինչպես նաև տարատեսակ թմրանյութերի բաց օգտագործումը և պոռնոգրաֆիկ բնույթի տեսարանները դեմ են ազգային արժեքներին և վտանգ են հանդիսանում հատկապես դեռահասների համար, որոնց շրջանում սերիալը լայն տարածում է գտել։
Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններում միակողմանիորեն խաղաղության ձգտող, պատերազմի ժամանակաշրջանում, այսպես կոչված, խաղաղության օրակարգն արտաքին քաղաքական միակ այցեքարտ դարձրած ՀՀ իշխանությունները սկսել են խոստովանել՝ Ադրբեջանը հակված չէ ստորագրել խաղաղության համաձայնագիր, և կան լուրջ կասկածներ, որ ռազմական հետագա մտադրություններ ունի։
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Երեւանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 5-ից նախատեսվում է Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ Նալբանդյան փողոցից երթևեկող մեքենաների համար տեղադրել աջ լրացուցիչ սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար:
Մինչ քննարկումները շարունակվում են Թուրքիայի հետ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների գործով Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի հետաքննության վերաբերյալ, Բրուքլինի թաղապետ Անտոնիո Ռեյնոսոն նույնպես մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի դեմ։ Ռեյնոսոն պնդել է, որ թուրք պաշտոնյաները փորձել են կաշառել իրեն պաշտոնը ստանձնելուց հետո։
Հայաստանը ողջունում է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևի» նախագիծը, որն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ հիմնված պետությունների տարածքային ամբողջականության հարգման վրա՝ համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին:
«Նրանց պահանջը, որ պետք է ՀՀ Սահմանադրությունը փոխվի, առհասարակ կապ չունի ո՛չ խաղաղության պայմանագրի, ո՛չ սահմանագծման աշխատանքների հետ։ Այս պահանջներով Ադրբեջանը նպատակ ունի գործընթացը հետաձգել և առաջ չգնալ»։
Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով տեղահանվել է շուրջ 1,2 միլիոն լիբանանցի։
«ՀՀ համար տնտեսական զարգացման կտրվածքով եզակի ճանապարհ են մնում ԵԱՏՄ-ի նման միությունները, որովհետև տնտեսության վատ կառուցվածքի պայմաններում, չեմ կարծում, թե Հայաստանը տեսանելի հեռանկարում կարող է ստեղծել այնպիսի արտադրանք ու ծառայություններ, որոնցից կցանկանա օգտվել աշխարհը»,- շեշտեց Վարդան Բոստանջյանը։
Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։
Լույս աշխարհ են եկել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը` Աննան և Մարիամը։
ԱՄՆ-ն Վրաստանի ներքին գործերին միջամտելու կոպիտ և լկտի փորձեր է ձեռնարկում՝ օգտագործելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Այս մասին Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:
Հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ամենշաբաթյա ասուլիսը։ Թուրքիայի ՊՆ-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդական կոնտր-ծովակալ Զեքի Աքթուրքը, անդրադառնալով մի շարք թեմաների, անդրադարձել է նաև Իսրայելին։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն իր հերթին հայտարարել է, որ Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» հայտարարելը քաղաքական, այլ ոչ իրավական քայլ է։
Հունգարիան արգելափակում է ԵՄ-ի պլանը՝ հրահանգիչների և խորհրդականների ուղարկելու Ուկրաինա՝ այնտեղ ուկրաինացի զինվորականներին նախապատրաստելու համար։ Բուդապեշտը պահանջում է, որ ծրագիրը լրամշակվի: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (СВР) տնօրեն Սերգեյ Նարիշկինը պաշտոնական այցով Բաքվում է։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել և կատարվում է նախաքննություն։
Դատավորի պաշտոնը, այսպես ասած՝ «լավ է եկել» Վահե Գրիգորյանի վրա․ այդ մասին վկայում են նրա հայտարարագրերը, որոնք տարեցտարի բարելավվում են։
Դավիթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառ
Հոկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր լիազորությունները փոխանցել է Ռյուտեին։
Լանդսբերգիսը կարծիք է հայտնել, որ այժմ բանակցային գործընթացում կա առաջընթաց, որի շարունակությունը մեծամասամբ կախված է երկու երկրների առաջնորդների բարի կամքից։
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:
Սա մեկ շաբաթվա ընթացքում Telegram-ի աշխատանքում զանգվածային խափանման երկրորդ դեպքն է:
Լիբանանի տարածքում ծառայող դիվանագիտական աշխատողների ընտանիքների անդամներին տեղափոխող ՌԴ ԱԻՆ ԻԼ-76 ինքնաթիռը Բեյրութից մեկնել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը:
Հայաստանի Կառավարության որոշմամբ՝ ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր կտրամադրի միջազգային կազմակերպություն։
Իլոն Մասկը աջակցել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, որը հայտնել է, որ պատրաստ է անլեգալ միգրանտներին ուղարկել Բրյուսել։
Պարոն Հովհաննիսյան, մի քանի տարի առաջ բարեփոխումների անվան տակ լուծարվեց Ճանապարհային ոստիկանությունը և ստեղծվեց Պարեկային ծառայություն, իբր ճանապարհատրանսպորտային պատահարները պակասեցնելու նպատակով… սակայն պատահարները ավելացան… հետո ասեցիք՝ պարեկների քանակը քիչ է՝ ավելացրեք։ Ավելացրեցին:
Աշխատանք չկա, մարդը չի կարողանում աշխատանք գտնել՝ չպիտի օգտվի նպաստից։