Այս ճգնաժամը կտարածվի ողջ տարածաշրջանում. Թուրքիայի ՊՆ

Հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ամենշաբաթյա ասուլիսը։ Թուրքիայի ՊՆ-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդական կոնտր-ծովակալ Զեքի Աքթուրքը, անդրադառնալով մի շարք թեմաների, անդրադարձել է նաև Իսրայելին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա մասնավորապես նշել է, որ իսրայելական հարձակումների պատճառով տեղահանվել ու մահացել է ավելի քան 41.000 անմեղ պաղեստինցի, ռմբակոծվել են դպրոցներ, հիվանդանոցներ, կրոնական հաստատություններ, ճամբարներ, համաճարակներ են տարածվել։

Իսրայելը, որը խախտում է միջազգային իրավունքը, Պաղեստինից հետո Լիբանանին ուղղված հարձակումները արդարացնում են Թուրքիայի մտահոգությունները, որ այս ճգնաժամը կտարածվի ողջ տարածաշրջանում։

«Մեր տարածաշրջանում ճգնաժամի տարածմանն ուղղված այս հարձակումները կանգնեցնելու համար անհրաժեշտ է մնայուն միջոցներ ձեռնարկել։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը, որը շարունակում է հետևել այս մտահոգիչ բռնությոանը անմեղ տեղահանվածների, սպանված երեխաների և մարդկային կյանքի պայմաններից զրկվածների նկատմամբ»,-ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս