Բաժիններ՝

Տղերք, կլինի էլ ոչ մի «բարեփոխում» չանեք… ձեր «բարեփոխումներից» փիս հոտ է գալիս. Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հռետորական հարց ՀՀ ոստիկանապետ (ըստ օդում կախված լուրերի, համարյա սրբադասված նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կադր) Արամ Հովհաննիսյանին:

Պարոն Հովհաննիսյան, մի քանի տարի առաջ բարեփոխումների անվան տակ լուծարվեց Ճանապարհային ոստիկանությունը և ստեղծվեց Պարեկային ծառայություն, իբր ճանապարհատրանսպորտային պատահարները պակասեցնելու նպատակով… սակայն պատահարները ավելացան… հետո ասեցիք՝ պարեկների քանակը քիչ է՝ ավելացրեք։ Ավելացրեցին:

Հետո կառավարությանը զեկուցեցիք, որ նյութատեխնիկական ապահովում է անհրաժեշտ՝ ավտոները հին են… Հարկատուների հաշվին միլիոնավոր դոլարների նոր տեխնիկա հատկացրեցին… Դեպքերն ու վթարներն ավելացան: Հետո ասեցիք պարեկների աշխատավարձը ցածր է: 8-րդ դասարանի (կամ 4-րդ)կրթությամբ, ձեռքերը փողոցներում անիմաստ թափահարող տղաներին սկսեցիք տալ 350-400 հազար աշխատավարձ: Վթարները ձեզանից համառ էին՝ ավելանում էին: Հետո ստիպեցիք, որ ազգս մգեցված ապակիներով չերթևեկի։

Բացի Աննա Հակոբյանից, բոլորը հանեցին «պլյոնկաները»:

Վթարները ավելանում են ու ավելանում: Ներմուծեցիք բալային համակարգ , ավելացրեցիք տեսախցիկները (իմիջիայլոց, այդ առիթով «պրիվետ ատ Զիմզիմովա»):

Դեպքերը կատաստրոֆիկ քանակի դարձան: Տղերք, իսկ գիտեք, որ սովորաբար, բոլոր նորմալ համակարգերն ունենում եմ ուսումնասիրությունների և վերլուծությունների բաժիններ, որոնք կոչված են դեպքերի պատճառներն ոսումնասիրելու և դրանք վերացնելու:

Ի դեպ, ձեր «բարեփոխումներից» հետո Հայաստանը դարձել է թմրամոլների և թմրաբիզնեսի դրախտ: Գողությունները, մարդկանց առևանգումները, սպանությունները Հայաստանում դարձել են սովորական երևույթ:

Մի հին անեկդոտ հիշեցի։

Տղերք, կլինի էլ ոչ մի «բարեփոխում» չանեք… ձեր «բարեփոխումներից» փիս հոտ է գալիս:

Հ.Գ. Ի դեպ, մի առիթով, ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանն ասել էր, որ ասֆալտն այնքան լավն է, որ վարորդները «գազ են տալիս», դրա համար էլ վթարների քանակն ավելացել է: Պարոն Ղազարյան, ես հասկանում եմ, որ գյուղի տղա եք եղել, շատ բան չեք տեսել… բայց հիմա հնարավորություն ունեք հարկատուների հաշվին գնալ Գերմանիա կամ Հոլանդիա և տեսնել, թե լավ ասֆալտը որն է…

Առայժմ այսքանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս