Բաժիններ՝

Արցախի պողոտայում բախվել են «BMW»-ն, «Mercedes»-ը և «Mazda CX-30»-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են «BMW», «Mercedes» և «Mazda CX-30» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած փրկարարները: Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս