Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը ժամը 00:00-08:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի փակ է լինելու Թամանցիների փ. – Արտաշատի խճ. օղակաձև հատումից մինչև Թամանցիների փ. – Արշակունյանց պ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը:
Հոկտեմբերի 22-ին կայացել է Թուրքիայում իշխող կուսակցության «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Կենտրոնական որոշման և գործադիր խորհրդի նիստը։ Նշվում է, որ նիստին մասնկացել է Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը։
Լիբանանում հայ է զոհվել։ Այս մասին հայտնում է լիբանանահայ մեկնաբան Սագօ Արեանը։
ԱՄՆ-ը չի ցանկանում, որ Իսրայելի գործողությունները Լիբանանում տևական պատերազմի հանգեցնեն
«Հակված եմ կարծել, որ Բայդենի հայ-ադրբեջանական նախաձեռնությունն անկեղծ բնույթ է կրում, Բայդենի վարչակազմն իսկապես կցանկանար, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն Խաղաղության համաձայնագիր, դա այս վարչակարգի համար նոր ցանկություն չէ, ԱՄՆ Պետքարտուղարությունն աննախադեպ ջանքեր է ներդրել վերջին երկու տարվա ընթացքում։ Պարզապես այս նախաձեռնությունը համընկել է նախընտրական շրջանի հետ, հաջողության դեպքում դեմոկրատ իշխանությունը դեմ չի լինի այն օգտագործել Հարիսի օգտին»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Ավելի վաղ իսրայելական բանակը հրապարակել էր որոշ փաստաթղթեր, որոնք, ըստ իր հայտարարության, հայտնաբերվել են Գազայի հատվածում և իբր վկայում են նրա մասին, որ Al Jazeera-ի զոհված 6 լրագրողները պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Պաղեստինյան Իսլամական Ջիհադ» խմբավորումների զինյալներ են։
Տուժածներից մեկին հաջողվել է դիմել ոստիկանություն, քանի որ ֆերմայի սեփականատերերը մոռացել են հեռախոսը վերցնել վերջերս ժամանած աշխատակցից։ Հինգ տուժողներ արդեն պահանջներ են ներկայացրել սեփականատերերի դեմ
Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց Քույր Եկեղեցիներին այս ծանր ու դժվարին օրերին հայ ժողովրդին ու Հայաստանին ցուցաբերվող աջակցության և զորակցության համար։
ԵՄ դեսպանը տեղեկացրել է, որ պատրաստ են աջակցել նաև Լոռու և Տավուշի մարզերում աղետից վնասված ենթակառուցվածքների վերականգնմանը։
«Սուտ լուրերը հիմնականում տարածվում են այն մարդկանց կողմից, որոնք լավ գիտեն, որ իրենք կեղծում են։ Իշխանությունը «ղալաթ» է անում, իրենք բոլորից լավ գիտեն, որ այսօր Տավուշին ավելի մեծ վտանգ է սպառնում, այդ թվում՝ Հայաստանին»։
«Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամը» հրապարակել է վերլուծական հոդված, որտեղ ներկայացվում են, թե ինչպես է 2020 թվականի Արցախյան պատերազմից և 2023 թվականի բռնազավթումից հետո Ադրբեջանը շարունակաբար թիրախավորում և ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը:
Իսրայելը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը՝ հատելով ողջամտության բոլոր շրջանակները, ավելին` նա Մերձավոր Արևելքի ճգնաժամը նոր մակարդակի է հասցրել՝ հարձակվելով Լիբանանի վրա։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կազանում ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովի լիագումար նիստի ժամանակ։
ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի այսօր կայանալիք «Մանչեստր Յունայթեդ»-«Ֆեներբահչե» խաղից առաջ անգլիական «Մանչեստր Յունայթեդի» հինգ երկրպագուներ հարձակման են ենթարկվել Ստամբուլում, հայտնում է Daily Mail-ը։
Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի հռչակագրում կոչ է արվում վերացնել միակողմանի տնտեսական պատժամիջոցները և երկրորդական պատժամիջոցները՝ որպես միջազգային իրավունքին հակասող:
«Հայաստանի իշխանությունների ոչնչություն լինելը սկսել են գիտակցել նաև ադրբեջանցիները, որովհետև նրանք ասում են՝ Փաշինյանի հետ պայմանավորվելու բան չունենք, մեզ պետք է պայմանավորվել Հայաստանի հետ, Հայաստանի ժողովրդի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
Ակբա բանկն առաջինը Հայաստանում համագործակցություն է մեկնարկում ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (ԶՖԿ) հետ, որի արդյունքում 50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) աջակցելու, տնտեսական աճը խթանելու համար։
Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Կազանում ընթացող «աութրիչ» («ԲՐԻԿՍ պլյուս») նիստում։
Միացյալ Նահանգները սատարում է երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը: Այս մասին հայտարարում է ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ պատասխանելով նախագահ Ջո Բայդենի առաջարկների վերաբերյալ «Ազատության» գրավոր հարցմանը:
Բուլղարիայում հոկտեմբերի 27-ին չորս տարվա ընթացքում հերթական՝ յոթերորդ անգամ, արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նույն օրը ԲՐԻԿՍ-ի նախագահությունը մեկ տարով անցել է Ռուսաստանի Դաշնությանը։ Հոկտեմբերի 22-24-ը Կազանում անցկացվում է ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին։
2024 թվականի հոկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է Փաշինյանի խոսնակը։
Արդեն տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը նշված գյուղի բնակիչ 44–ամյա Վարդան Ա.-ն է, ում պարանոցի հատվածում դատաբժիշկը հայտնաբերել է խոհանոցային դանակը, մարմնի վրա էլ՝ սուր կտրող-ծակող առարկային հարվածի մի քանի հետք:
Այսօր դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողները չգիտեմ պատկերացնո՞ւմ են, որ 3–4 տարուց (եթե Հայաստանն ինչ-որ հրաշքով մնա ոնց կա), իրենց երեխաները Հայաստանում քիչ թե շատ նորմալ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն էլ արդեն չեն ունենալու
Եվրախորհրդարանաի լիագումար վերջին նիստում պատգամավորներից մի քանիսն անդրադարձել են Բաքվում հայ պատանդներին, գերիներին, ինչպես նաև Ադրբեջանի ցեղասպան գործողություններին, որի արդյունքում արցախահայերը բռնի տեղահանվել են իրենց բնօրրանից։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը ուժի մեջ մտնելուց հետո կակտիվացնի երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը. Կազանում ընթացող BRICS գագաթնաժողովի ընթացքում այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի-ն ասել էր, որ «եթե Վրաստանը եվրոպական ուղի չվերադառնա, ապա դա ողբերգություն կլինի նաև Հայաստանի համար»:
«Արջը հաջողությամբ ազատ է արձակվել հայկական լեռներում