Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը առանձնազրույցի ժամանակ

2024 թվականի հոկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է Փաշինյանի խոսնակը։

«Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր, ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով»,- գրում է ՆազելիԲաղդասարյանը։

Տեսանյութեր

Լրահոս