Թուրքիայի հետախուզությունը գիտի, թե ով կարող է փոխարինել Գյուլենին. մամուլ
Հոկտեմբերի 22-ին կայացել է Թուրքիայում իշխող կուսակցության «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Կենտրոնական որոշման և գործադիր խորհրդի նիստը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ նիստին մասնկացել է Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը։
Թուրքիայի ընդդմադիր «Yeni Şafak» լրատվամիջոցը հայտնում են, որ Քալընը տեղեկություններ է փոխանցել ԱԶԿ-ականներին Ֆեթուլլահ Գյուլենի մահվան, կազմակերպության ներսում գործող կառույցի, հնարավոր անունների, որոնք կարող են փոխարինել Գյուլենին և ղեկավարության պայքարի մասին։
Անդրադառնալով Քալընին՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Օղուզ Քաան Սալըչըն նշել է․ «Նման խայտառակություն դեռ չի եղել։ MIT-ի ղեկավարը ելույթ է ունենում ԱԶԿ Կենտրոնական որոշման և գործադիր խորհրդի նիստին։ Ահա քեզ կուսակցական պետություն»։