Թուրքական «ASAL» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել՝ Թուքիայում տնտեսական ամենամեծ խնդիրը պարզելու նպատակով:
Խոսքը ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործն է: Վերջինս 1.5 տարուց ավելի կալանքի տակ է, իսկ այս գործով ՊԲ մեծ թվով զինծառայողներ են անցնում:
Ահազանգից մոտ մեկուկես ժամ անց, Երասխ-Երևան ճանապարհի 26-րդ կմ-ին` Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում վարորդն ու իր ուղևորը` երևանցի 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժին: Այստեղ պարզվել է, որ կեղծ թղթադրամն իրացրել է ոչ թե վարորդը, այլ ուղևորը:
Հայ-ռուսական դաշինքի և մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարման բարձրացման ընդդիմախոսներն ակամայից կողմ են հանդես գալիս Թուրքիայի դերի բարձրացմանը:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի դիտարկմամբ, վերջին ամիսների ընթացքում աշխարհում, նաև՝ տարածաշրջանում բազմաթիվ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, ուստի ՌԴ նախագահի՝ Ադրբեջան կատարած պետական այցը պետք է ոչ թե առանձին դիտարկել, այլ՝ որպես ընդհանուր պրոցեսների շղթայի մի մասնիկ։
Սրբազանը մի քանի օր վիտամինային կոմպլեքս կստանա և կպատրաստվի սեպտեմբերյան հավաքներին։
Կառավարության վարչակազմը բռնագրավել է մշակույթի նախարարության Black Sea Arena-ի և Թբիլիսիի համերգասրահի գույքը և զրկել կառավարման իրավունքից։
Պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել վարորդին և 29-ամյա ու 33-ամյա 2 ուղևորներին։
Ավարտվել է «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով երկու մեղադրյալի մասով նախաքննությունը:
«Չնայած Ադրբեջանի հետ մեր ռազմական բալանսը միշտ էլ խախտված է եղել, բայց մենք տեսանք, որ 90-ականներին, 2016 թվականին Հայաստանն իր ռեսուրսային պոտենցիալով կարողացավ դիմագրավել ու չեզոքացնել ադրբեջանական սպառնալիքները։ Այն ժամանակավա ռազմաքաղաքական ղեկավարությունը հստակ գիտակցում էր, թե մեզ ինչ է պետք, այսինքն՝ որտեղ են մեր «կարմիր գծերը»։ Կար տոկունություն, որտեղ հստակ էր, որ որևէ տեղ չենք կարող զիջել»,- ընդգծեց նա։
2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք վրաստանյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը պետք է հաղթահարեն 5 տոկոս շեմ, ինչի պատճառով կուսակցությունները դաշինքներ են կազմում միմյանց հետ խորհրդարան մտնելու ավելի մեծ հնարավորություն ունենալու համար։ Այս մասին գրում է radiotavisupleba.ge-ն։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարությանը, թե հենց Հայաստանն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանավորվածությունը։
ՀՀ կառավարության 2024 թ. մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է նրանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։
«Օգոստոսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում:
Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի և Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչի հանդիպումը։ Նշվել է, որ նախաձեռնությունը եղել է թուրքական կողմից։
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ օգոստոսի 20-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները՝
Գերատեսչությունը հավելել է, որ սելավների հետևանքները վերացնելու վրա աշխատում է 1048 մարդ և 77 միավոր տեխնիկա:
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները զենք են հայտնաբերել «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայում: Աայս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:
Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնի ընտանիքը ցանկանում է գաղտնի պահել դերասանի հուղարկավորության արարողության մանրամասները՝ տեղեկատվություն չտարածելով լայն հանրության համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են Դուշի-Մոնկորբոն կոմունայի քաղաքային վարչությունում։
Օգոստոսի 20-ին, ժամը 15։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող արտադրամասում։
Ներքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանի խոսքով՝ 2023 թվականին, երբ Ադրբեջանն օկուպացրեց Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ, շատ բնակիչների սերտիֆիկատների համար խնդիրներ առաջացան, քանի որ տեղահանված բնակիչների մի մասի գումարը տրամադրում էր Արցախի Կառավարությունը։
Ռուսաստանի Դաշնությունում դիվանագիտական առաքելությունն ավարտած ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարան:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Իսրայելից մեկնել է Եգիպտոս, որպեսզի փորձի առաջընթացի հասնել Գազայում հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ բանակցություններում, որոնք պլանավորված են առաջիկա օրերին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ոնց հասկանում եմ՝ սրանք ինչ կա-չկա խառնել են իրար ու ամեն ինչը Նիկոլի պրիզմայով են նայում, մեկնաբանում:
Աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ Morgan Stanley International-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոնաթան Բլումերն Իտալիայում անհետ կորել է Սիցիլիայի ափերի մոտ զբոսանավի խորտակման հետևանքով։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով Սիցիլիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության գլխավոր տնօրեն Սալվատորե Կոչինային։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան, որտեղ հանդիպում կանցկացնի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Նրան կընդունի նաև Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նոյեմբերին Բաքվում COP 29-ի շրջանակներում ականատես ենք լինելու Ադրբեջանի կողմից փաստերի ու իրադարձությունների նենգափոխման, միջազգային հանրության աչքում սեփական ցեղասպան դիմագիծը փրկելու, պատերազմական հանցագործություններից միջազգային ուշադրությունը շեղելու ադրբեջանական շոուին, որը, համոզված եմ, ուղեկցվելու է հայ ժողովրդի ու նրա արժանապատվությունը վիրավորող հերթական քայլերով։ Ամեն […]
Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքի դիզվառելիքի պահեստում բռնկված հրդեհը, որն սկսվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի գրոհից հետո, արդեն երրորդ օրն է` չեն կարողանում մարել։ Հրդեհի մակերեսն զգալիորեն մեծացել է և այժմ կազմում է 10 հազար քառակուսի մետր: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ ծառայություններին։
20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչը հնարավորություն է տալիս տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը նվազեցնել 20 տոկոսով, հայտնում են ՆԳՆ-ից։
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ գիշերը ռուսական ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել են երկրի հյուսիսում գտնվող էներգետիկա ենթակառուցվածքին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։