
Ուկրաինայի, Լեհաստանի, Չեխիայի ԱԳ նախարարները Լավրովի ելույթի ժամանակ լքել են ԵԱՀԿ լիագումար նիստերի դահլիճը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան լքել է Մալթայում ԵԱՀԿ լիագումար նիստերի դահլիճը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթի ժամանակ։ Ինչպես հաղորդում է Censor.NET-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։
Նշվում է, որ մինչ այս իր ելույթում Սիբիգան Լավրովին անվանել էր ռազմական հանցագործ։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին հետևելով նաև մի քանի այլ արտգործնախարարներ և դիվանագետներ. մասնավորապես Լեհաստանի և Չեխիայի արտգործնախարարները լքել են դահլիճը։