Ջաբարովը մեկնաբանել է ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի հայտարարությունները

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի ու Երևանի հարաբերություններում «անդառնալիության կետի» մասին հայտարարությունը։

NEWS.ru-ի հետ զրույցում խորհրդարանականը հույս է հայտնել, որ վաղ թե ուշ այն տարաձայնությունները, որոնք առկա են Ռուսաստանի, Հայաստանի ու ՀԱՊԿ մյուս երկրների միջև, կհարթվեն, ինչպես հայտարարել է Վ. Պուտինը։

«Ես ուղղակի չեմ տեսնում, թե ով կարող է փոխարինել, ով կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը արտաքին սպառնալիքի դեպքում, բացի ՀԱՊԿ-ից»,- պարզաբանել է Ջաբարովը՝ ավելացնելով, որ ամերիկացիները դժվար թե կարողանան Հայաստանի համար փոխարինել Ռուսաստանին ու ՀԱՊԿ այլ անդամներին։

«Ո՞վ է փոխարինելու Ռուսաստանին կամ էլ ՀԱՊԿ մյուս անդամներին, ամերիկացինե՞րը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք փոխարինել մեր երկրին Ուկրաինայում։ Թե՞ ֆրանսիացիները, որ իրենք են փախչում Ամերիկայից։ Անկեղծ ասած, կարծում եմ, որ այս ամենը կանցնի։ Հույս ունեմ, որ մեր հարաբերություններում ողջախոհությունը կգերակայի։ Ռուսաստանը եղել է, կա և կմնա Հայաստանի ժողովրդի միակ իսկական բարեկամը տեսանելի ապագայում»,-ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031