
ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանից փաստաթուղթ չենք ստացել. Լավրովը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

«Մենք լսում ենք այս խոսակցությունները, ՀՀ վարչապետը շատ է խոսել և քննարկել այդ թեման, մենք որևէ մեկին ոչինչ չենք պարտադրում։
Համոզված ենք, որ Հայաստանի անվտանգության շահերից է բխում միության անդամ լինելը առավելագույնս օգտագործելը»,- ըստ SputnikԱրմենիայի՝ Մալթայում մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե որոշումը, որի մասին նա խոսում է որպես կանխորոշված եզրակացություն, կայացվի, դա կլինի Հայաստանի ներկայիս ղեկավարության ինքնիշխան իրավունքը։ Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները չեն ձեռնարկել և մտադիր չեն ձեռնարկել որևէ գործողություն, որը կընկալվի որպես Երևանի առաջ դռների փակում»,- հավելել է Լավովը: