Բաժիններ՝

Եղիշե Չարենցի տանը կցուցադրվի ժամանակակից էրոտիկ արվեստ. Արա Զարգարյանն ահազանգում է

Գրականագետ Արա Զարգարյանը գրում է.«Եղիշե Չարենցի տանը կցուցադրվի ժամանակակից էրոտիկ արվեստ

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի ղեկավար կազմի հովանու ներքո վաղը՝ դեկտեմբերի 6-ին, տեղի կունենա մի ցուցադրություն, որի շրջանակներում պիտի համադրվեն Չարենցի ինտիմ ստեղծագործությունները ժամանակակից արվեստագետների «սեռականությանը և անձնական կրքերի» վերաբերյալ գործերի հետ: Ցուցադրության մասին տեղեկությունը համացանցից հեռացվել է հենց այն պահին (նոյեմբերի 29), երբ տեղեկացա ցուցադրության մասին և մեծ դժվարությամբ կապ հաստատեցի թանգարանի ղեկավար կազմի հետ՝ պարզելու, թե ինչ նպատակ ունի ցուցադրությունը: Նշեմ, որ ցուցադրության մասին տեղեկությունը մինչև հիմա համացանցում չկա: Դեմ եմ և դատապարտում եմ, որ այս ցուցադրությունը տեղի ունենա առաջին հերթին Եղիշե Չարենցի տանը և ոչ միայն, քանի որ այսկերպ Չարենցի արվեստը ներկայացվում է սխալ և վտանգավոր կերպով, իսկ բանաստեղծը օգտագործվում է որպես «գործիք»: Չարենցի ինտիմ ստեղծագործությունները ժամանակակից արվեստի հետ համադրող, Չարենցից գաղափարազուրկ մարդիկ տեղեկություն չունեն այդ ստեղծագործությունների վերլուծության, գաղափարական ընկալումների, գեղարվեստական մոտեցումների մասին, կարծում եմ, որ չեն էլ ընթերցել որևէ գիտական հոդվածն դրանց վերաբերյալ: Սա փաստում է միջոցառման հեռացված գրառումը, որից մեջբերում եմ. «Չարենցի գործերը, որոնցում սեռականությունը անձնական կրքերի ռոմանտիկ արտահայտությունից զատ, խորհրդանշում է անհատական և հասարակական ազատություններ, մարտահրավեր են հանդիսացել իր ժամանակների պահպանողական մշակութային, սոցիալական համակարգերին` պահպանելով իրենց կարեւորությունը մերօրյա հասարակական միջավայրում, որտեղ անհատական ազատությունները չափազանց զգայուն են»: Գրառման մեկնաբանությունների ցանկում կտեղադրեմ նաև ցուցահանդեսի մասին համացանցից հեռացված ամբողջական տեքստը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս