Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու կամ նրանց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` թիրախավորման և առերևույթ բռնության դեպքերը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը:
«Դա համակարգային գործընթաց է և, արևմտյան պատկերացմամբ, բաղկացած է բազմաթիվ տարրերից՝ բոլոր հակամարտությունների կարգավորում, ՌԴ ներկայության դուրսբերում։ Այս բոլոր մասերով ՀՀ քաղաքականությունը համապատասխանում է արևմտյան շահերին։ Այս դեպքում Արևմուտքի համար էական չէ, թե ինչ է զիջում կամ չի զիջում Հայաստանը, կարևորը կարգավորումն է, խնդիրների վերացումը, ինչն էլ իբրև թե փորձում է անել ՀՀ իշխանությունը։ Թեև զիջումները երբեք երկարատև ու կայուն խաղաղության չեն բերում, խաղաղություն ձևավորվում է հավասարակշռությամբ և փոխզիջումներով։ Ուստի այս ամենն ունի հստակ բացատրություն»,- ասաց վերլուծաբանը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունները կսկսվեն՝ անկախ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ հրադադարի շուրջ բանակցություններից։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Արդարադատության նախարարությունը երեկ որոշել էր պատասխանել սահմանազատման և սահմանագծման գործընթացների վերաբերյալ հանրային, քաղաքական ու մասնագիտական տարբեր շրջանակներին մտահոգող և հրապարակավ բարձրացված մի շարք թեզերի։
Մեր ադրբեջանցի զինվորները. ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյան
Արցախը ՀՀ դարպասն էր, բացեցինք թշնամու առաջ, հիմա անդունդի եզրին կանգնած ենք. տավուշցի հերոսի մայր
Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում որոշակի խնդիրներ կան, բայց այդ հարցերի շուրջ երկխոսություն է ընթանում։ Այս հայտարարությունն արել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Al-Jazeera»-ին տված հարցազրույցում։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ապրիլի 27-ին Քաջարան էր ժամանել «Բոհեմ» թատրոնը: Դերասանական կազմը սկզբում այցելեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, որից հետո քաջարանցիների համար բեմադրվեց «Անփորձանք գիշեր» ներկայացումը:
Դուք չեք պատերացնում, թե Տավուշում ինչ մարտական դիրքեր են զիջել թշնամուն, ինչ պաշտպանական հենակետեր, թեպետ ռազմական գործից հասկացողներն այդ ամենը շատ լավ գիտեն։ Եթե իրականում իշխանությունն ապահովեր 100 տոկոսանոց անվտանգություն, որ այդ տարածքները զիջելով՝ պատերազմ չի լինի, սա հասկանալի կլիներ, բայց այս իրավիճակում այդ տարածքների զիջումն ունենալու է աղետալի հետևանքներ։ Նիկոլի տեղադրած սյուները Հայաստանին ու հայ ժողովրդին չի պաշտպանելու թշնամու վտանգից։ Հիմա երկու տարբերակ կա՝ կա՛մ այս «կալոդին» պետք է հանել ու ռադ անել, կա՛մ պետք է պատրաստվել պատերազմի, չնայած սրանց հետ պատերազմի պատրաստվել, նշանակում է՝ այս գլխից կրել պարտություն»,- շեշտեց Աշոտ Սևյանը։
Թուրք բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ «ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»:o
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Տավուշի հատվածում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին՝ վստահեցնելով, որ ՀՀ իշխանության գործողությունները միտված են ներկային, ապագային և տարածաշրջանում կայուն խաղաղությանը։
Հայաստանում հեռարձակվող ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից, եթե ատելություն տարածի Հայաստանի և ժողովրդի նկատմամբ, սադրիչ գործողություններով զբաղվի: Այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը խորհրդարանում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս:
«Այս տհաճ միջադեպի հետ կապված հենց պատգամավորի օգնականն ինքն է ինքնակամ գնացել ու ներկայացրել միջադեպը։ Այսքանից հետո այս ամբիոնից կանգնել ու կեղծ, ազգադավ հայտարարություններ անել, ստել, թե՛ իմ անձի հետ կապված, թե՛ իմ բերած փաստարկների հետ կապված, թե՛ մեր պատմությունը նման մակարդակով կեղծելով, դուք ո՞ւր եք ուզում գնալ։
Ո՞ւմ եք ձեռք առնում, ի՞նչ է նշանակում նախնական սահմանազատում. Խաչատրյան
Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հաղորդումները Հայաստանի հանրային մուլտիպլեքսում կփոխարինվեն մշակութային կամ գեղարվեստական ծրագրով։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով 2023թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը։
Հանդիպման ավարտին Նարեկ Մկրտչյանը Աբդուլլահ Ալսուահային փոխանցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հրավերը՝ Հայաստան այցելության վերաբերյալ։
Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի հետ ուղիղ, երկկողմ բանակցությունների օգտին։ Կատարի մայրաքաղաք Դոհայում «Արաբական պետությունների Լիգա-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան» տնտեսական ֆորումի երրորդ նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Գլխավոր դատախազը հրապարակային անդրադառնալով Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործին թույլ է տվել զրպարտություն:
Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխում։
Ավելի վաղ Walla տեղեկատվական հարթակը, հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդել էր, որ ապրիլի 30-ին իսրայելական պատվիրակությունը կմեկնի Եգիպտոս՝ շարունակելու բանակցությունները պաղեստինյան անկլավում պահվող պատանդների ազատ արձակման շուրջ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ ամբիոնից դիմելով քաղաքացիներին՝ հայտարարեց՝ 2018 թվականից Հայաստանում «թավշյա» անվան տակ իրականացվում է անմարդկային ու սատանայական չարություն։
«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով»,-այսօր Ազգային ժողովի (ԱԺ) հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Այս մասին Բուրիչը հայտարարել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոնդոնի արևելքում թրով զինված մի տղամարդ հարձակվել է մարդկանց վրա՝ վիրավորելով 5 հոգու, այդ թվում՝ 2 ոստիկանի։ 36-ամյա կասկածյալը ձերբակալված է։
Գոհար Մելոյանն ընդգծեց՝ եթե մի իշխանություն հայտարարում է, որ ի վիճակի չէ երաշխավորելու իր պետության ցանկացած հատվածում գտնվող քաղաքացու անվտանգությունը, ապա այդ իշխանությունը չի կարող մնալ իշխանության։
Նշվում է, որ զորավարժություններին մասնակցում են՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Օմանը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Հարավային Կորեան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Գերմանիան։
Վահագն Գրիգորյանը նաև նշեց, որ նկատվում է քաղաքացիների ակտիվություն իրենք իրավունքների պաշտպանության առնչությամբ։ Գնալով ավելանում է քաղաքացիներից ստացված դիմումների թիվը։
Կզածը, կոշիկ լիզողը, խոսում է արժանապատվությունից ու բարոյականությունից, սա քաղաքական նոնսենս է, որին հանրության զոմբիացված հատվածը ֆանատիկ ծափերով է ողջունում ու խնկարկում։ Եկեղեցի ու հոգևորական անարգողը ցիտում է Աստվածաշունչ, համեմատվում Հիսուսի հետ:
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈւՂՒՂ