Բաքուն կողմ է Երևանի հետ ուղիղ, երկկողմ բանակցություններին․ Բայրամով

Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի հետ ուղիղ, երկկողմ բանակցությունների օգտին։ Կատարի մայրաքաղաք Դոհայում «Արաբական պետությունների Լիգա-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան» տնտեսական ֆորումի երրորդ նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա շեշտել է, որ բանակցությունների նման ձևաչափը Բաքուն առավել արդյունավետ տարբերակ է համարում։

«Այսպիսի բանակցություններն իրենց դրսևորել են որպես առավել արդյունավետ և հաջողված լուծում՝ փոխընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից։

Նման բանակցություններն ուղղված են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ձեռքբերմանը, ինչի մասին են վկայում սահմանազատման հարցերով երկու երկրների հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները»,- ասել է Բայրամովը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930