«Դու սարսափած ես, դա երևում է քո վախվորած աչքերից՝ ինչքան էլ «ուժեղ տղա» խաղաս». Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անցել է պիտակավորումների ու պարսավանքի ժամանակը, ամեն ինչ ասված է ու քանիցս մանրամասնորեն գրված, ուղղակի մի քանի առանցքային արձանագրում անեմ։

Անցած վեց տարիները, բացի արյունալի, այլ կերպ չենք կարող անվանել։ Շարունակ համատարած սուտ ու խաբեություն, հավերժական մուտիլովկա, սա է` ինչ տեսնում ենք վեց տարի շարունակ։

2018-ի մարտի 31-ից առ այսօր միմյանց հակասող հակահայ հայտարարություններ, հազարավոր կորուստներ, ցավ, որի հաղթահարման համար հարյուրամյակներ են պետք, ուժ է պետք վերականգնվելու համար:

Ժամանակին «սեր ու լույս» խոստացողը, բերեց խավար ու ատելություն, կործանեց կյանքեր, դատարկեց տներ, հայաթափեց Արցախ՝ մարդկանց դարձնելով անհայրենիք։ Երկիրը վակխանալիա սարքածը խոսում է խաղաղությունից, իրականում՝ ստրկական խաղաղությունից։

Կզածը, կոշիկ լիզողը, խոսում է արժանապատվությունից ու բարոյականությունից, սա քաղաքական նոնսենս է, որին հանրության զոմբիացված հատվածը ֆանատիկ ծափերով է ողջունում ու խնկարկում։ Եկեղեցի ու հոգևորական անարգողը ցիտում է Աստվածաշունչ, համեմատվում Հիսուսի հետ:

Դու չունես հայրենիք ու ազգային արժանապատվություն, այդ փաստը քանիցս ապացուցել էս քո պահվածքով ու վարքագծով, չգիտես դրոշի ու արյան գինը, քոնը միայն մոլորեցնող, իմիտացիա ստեղծող տեսարաներն են, որն անում ես` սեփական աթոռդ պահելու ու վարչախմբիդ կշտացնելու նպատակով։

Դու սարսափած ես, դա երևում է քո վախվորած աչքերից՝ ինչքան էլ «ուժեղ տղա» խաղաս: Ասեմ՝ կետադարցենք ու շահնազարենք քո կողքը կարգին տղերք էին, դրա մասին դեռ պատմության մեջ կգրվի ու շատ զուգահեռներ կանցկացվեն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930