Փաշիկ Ալավերդյանը խնդիրների է բախվում նաև ԷԿԵՆԳ-ի (հեղ. Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ) համակարգով տոմսեր գնելիս, քանի որ ստիպված է լինում օրենքով տոմսից զատ 5 տոկոս վճարում կատարել։
Փրկարարները սահմանազատել են տարածքը․ տեղում իրականացվում են մաքրման աշխատանքներ
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ կողմերը համաձայնության են եկել՝ շարունակելու երկխոսությունը և ձգտելու պաղեստինյան միասնության շուտափույթ ձեռքբերման։
Խերտ Յան Կոոպմանը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է սերտ համագործակցությամբ նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը՝ ի նպաստ մեր երկրի դիմակայունության ամրապնդման ու տնտեսական աճի:
Դոլարի փոխարժեքի նվազումը շարունակվում է. եթե 2023թ. վերջից դոլարի փոխարժեքը կայունացել էր 400-405 դրամի տիրույթում, ապա 2024-ի մարտից սկսեց աստիճանաբար նվազել։
Հեյնոթի մետրոյի կայարանը փակվել է, որոշ ճանապարհներ շղթայվել են, ավտոբուսների երթուղին փոխվել է։
Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Ինչպես հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։
Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ տոմատի մածուկի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։
Լինելու են կոշտ քայլեր. Արթուր Հովհաննիսյանը՝ Civic.am-ի լրագրողին հարվածելու մասին
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.25 տոկոսային կետով
Գործադուլին թույլ են տվել չմասնակցել այն աշխատակիցներին, որոնք լուսաբանելու են Հունաստանի արհմիութենական միավորումների մայիսմեկյան գործադուլը, սակայն նրանց ռեպորտաժները կհրապարակվեն և կհեռարձակվեն բողոքի ակցիայի ավարտից հետո՝ հաջորդ օրը։
2024 թ.-ի 1-ին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են. ԿԲ նախագահի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
«Ես մեկ բան գիտեմ՝ այդ լրագրողը լրագրող կոչվելու իրավունք չունի»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն այսպես արձագանքեց լրագրողների հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի կողմից Civik.am-ի լրագրողին ապտակելը, ով օրերս Տավուշի թեմի առաջնորդի մասին տեսանյութ էր հրապարակել՝ նրան անվանելով «ռուսական ԿԳԲ-ի լրտես»։
hraparak.am-ը գրում է, որ ՔՊ-ականները հայտարարում են, թե Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի «ախռանիկը» հարվածել է «Civic»-ի լրագրող Դավիթ Լեւոնյանին: Ի դեպ սա ՔՊ-ի պաշտոնական լրատվամիջոցն է:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն քննադատել է Ադրբեջանի ղեկավարությանը Եվրոպայի խորհրդի Վացլավ Հավելի մրցանակի հաղթող Մամադլի Անարին բանտարկելու համար։
Իշխանական մի քանի պատգամավորներ այսօր առավոտյան հայտարարեցին, թե «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականն այսօր ԱԺ-ում ապտակել է Civik.am-ի լրագրողին, ով տեսանյութ էր հրապարակել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մասին՝ նրան անվանելով «ռուսական ԿԳԲ-ի ագենտ, ով ՌԴ-ից փող է ստացել Հայաստանում պատերազմ հրահրելու համար»։
Ադրբեջանի պետական «Az TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ իր գլխավոր թողարկման ժամանակ անդրադարձել է Վարդանյանի թեմային՝ ևս մեկ անգամ ապացուցելով, թե որքան վտանգավոր է Վարդանյանի ու ապօրինաբար պահվող մյուս հայերի մնալը Բաքվում։ Այս տեսանյութում Վարդանյանի թիրախավորումը անհանգստացնող է, կիրառվում են վիրավորական արտահայտություններ ու հանիրավի մեղադրանքներ։
Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումն իրականացվում է առցանց եղանակով։
Վրաստանի պաշտպանության ուժերի օրվան նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է Վազիանիի ուսումնավարժական բազայում, 100 զինվորականներ երդվել են երկրի գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առջև։ Միջոցառմանը մասնակցել են նաև վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։
«Հետազոտություն» անվանակարգում Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպա Նոստրան պարգևատրել են «Հնագիտական հետազոտություններ՝ ուղղված Երերույքի պահպանությանը (Հայաստան/Ֆրանսիա)» ծրագիրը:
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքնել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ապրիլի 29-ին ասորիների և քաղդեացիների ցեղասպանության վերաբերյալ որոշմանը։
Սպիտակ տան ղեկավարը Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է նաև «Գազայի քաղաքացիական բնակչությանը կենսականորեն կարևոր օգնության հոսքն ավելացնելու նախաձեռնությունները»։
Անթույլատրելի է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ վիրավորանքների ու վարկաբեկման, կեղծ տեղեկությունների տարածման ամոթալի արշավը, որ սկսվել է Տավուշում իրենց իրավունքների համար մարդկանց պայքարը սկսելուց անմիջապես հետո։
Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարաման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Չափազանց վտանգավոր կլինի ունենալ անկայուն, ոչ բավականաչափ բարեկեցիկ, տնտեսական զարգացում չունեցող հարևաններ:
2024 թ-ի 1-ին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ մարտին կազմելով -0.7%:
Երեկ ՀՀ Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կիրանց գյուղի բնակիչների հետ: Հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում՝ ոչ միայն չփարատելով բնակիչների մտահոգությունները, այլ ավելին՝ կիրանցեցիներին հուզող հարցերը մնացել են անպատասխան, ինչը հերթական անգամ վկայում է, որ ՀՀ գործող կառավարությունը չունի քաղաքական հստակ և այլընտրանքային ռազմավարություն՝ ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանելու նրանց կյանքի, գույքի ու սեփականության իրավունքը:
«Գնա դերասանությունդ արա, դերասան տղա, ու քաղաքականությունը չի կեղտոտ բան, քաղաքականությամբ զբաղվող քո նմաններն են կեղտոտ տղերք»։
Կոլումբիայի համալսարանի հարյուրավոր ուսանողներ էլ անտեսել են ցույցը դադարեցնելու համար ղեկավարության նշած վերջնաժամկետը, հետևաբար, նրանց կարգելվի մասնակցել դասերին և ավարտել կիսամյակը։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը: