Խնդիրներ կան, բայց երկխոսում ենք. Արարատ Միրզոյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում որոշակի խնդիրներ կան, բայց այդ հարցերի շուրջ երկխոսություն է ընթանում։ Այս հայտարարությունն արել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Al-Jazeera»-ին տված հարցազրույցում։ Այս մասին հայտնում է ԱԳՆ  մամուլի ծառայությունը։

«Որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, և, այո՛, մենք ունենք երկխոսություն այդ հարցերի շուրջ։ Դրանց մեջ կան հարցեր, որոնց շուրջ պետք է լիակատար և փոխըմբռնում, բայց ես կարծում եմ, որ այդպիսի խնդիրներ բոլոր հարաբերություններում կան»,– ասել է Միրզոյանը:

Հարցին` արդյոք Երևանը վերանայո՞ւմ է իր հարաբերությունները, դաշինքները, պատկանելիությունը տարածաշրջանային կամ միջազգային որոշակի ձևաչափերին, արդյոք Հայաստանի օրակարգո՞ւմ է Եվրոպական միությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելը, Արարատ Միրզոյանը պատասխանել է.

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել ՀՀ ինքնիշխան տարածք, և մենք ՀԱՊԿ անդամ ենք, որի առաքելությունն է պաշտպանել անդամ երկրների ինքնիշխան տարածքները և սահմանները: Այսպիսով, երբ այդ ներխուժումները տեղի ունեցան, մենք չտեսանք պատշաճ գործողություն այն կազմակերպության կողմից, որին մենք անդամակցում ենք: Պատշաճ արձագանքի բացակայությունը հարցեր առաջացրեց հայ հասարակության մեջ, և մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի։ Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա»։

Տեսանյութեր

Լրահոս