Փոխարենը դուք ինքներդ գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք ձեր մեղքերի թողություն, հորդորում ու վիրավորում եք սրբազաններին. Մինասյան

Այսօրվա հայտարարությունների ժամը կարելի էր վերնագրել ՔՊ-ի ողջ պերճանքն ու թշվառությունը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Այս տհաճ միջադեպի հետ կապված հենց պատգամավորի օգնականն ինքն է ինքնակամ գնացել ու ներկայացրել միջադեպը։ Այսքանից հետո այս ամբիոնից կանգնել ու կեղծ, ազգադավ հայտարարություններ անել, ստել, թե՛ իմ անձի հետ կապված, թե՛ իմ բերած փաստարկների հետ կապված, թե՛ մեր պատմությունը նման մակարդակով կեղծելով, դուք ո՞ւր եք ուզում գնալ։

Մենք կարող ենք չխոսել, ժողովուրդը կկարողանա տեսնել, թե էս երկրին ով է բերել դժբախտությունը, ով է բերել թշվառությունը, ազգային արժանապատվության կորուստը։ Դա դուք եք, ձեր իշխանությունն է և ձեր իշխանությունն է, որ շարունակում է հայ ժողովրդին պահել տեռորի տակ։ Մի կողմից թուրք-ադրբեջանական տեռորն է, մյուս կողմից՝ ոստիկանական ուժի գործադրումը։

Փոխարենը դուք ինքներդ գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք ձեր մեղքերի թողություն, հորդորում ու վիրավորում եք սրբազաններին, վիրավորում եք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, ո՞ւր եք ուզում դուք տանել այս ժողովրդին ու ազգին, տանում եք մի նոր կառափնարա՞ն, մի նոր կոտորածի՞։ Արդեն դուք մի քանի անգամ դա արել եք, դադարեցրեք»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս