
Թուրքիան իր տնտեսությամբ 2024-ին աշխարհում 35-րդն է

Տնտեսական լուրերի հրապարակմամբ զբաղվող «The Economist» բրիտանական պարբերականը հրապարակել է 2024-ին ամենալավ տնտեսությունն ունեցող երկրների ցանկը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ընդհանուր առմամբ առանձնացված 37 երկրների ցանկում Թուրքիան 35-րդն է: Այն իր տնտեսական վիճակով առաջ է անցնում Էստոնիայից և Լատվիայից, սակայն անմիջականորեն զիջում Ֆինլանդային և Նոր Զելանդիային:
Աղբյուրի համաձայն՝ առաջատարներն են Իսպանիան, Իռլանդիան և Դանիան: