
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Կոնվերս բանկի 5 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում և ներառվել հիմնական Abond ցուցակում: Վերոնշյալ պարտատոմսերով թույլատրվել է հասցեական առևտուրը և Ռեպո գործարքների կնքումը:
Բանկում հիշեցրել են, որ մինչև այս տարեվերջ ցուցակված բոլոր, այդ թվում՝ այս պարտատոմսերից ստացված եկամուտը չի հարկվելու, ինչի շնորհիվ դրանք առավել գրավիչ են դառնում ներդրումների ու խնայողությունների կառավարման տեսանկյունից:
Նշենք, որ ցուցակված դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը 9.75% է, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 4.5%, մարման ժամկետը՝ համապատասխանաբար 2 և 3 տարի, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Տեղաբաշխման հայտերի ավելի քան 80%-ը ներկայացվել էր Converse Mobile հարթակով` ֆիզիկական անձ հաճախորդների կողմից: