Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերում ահռելի գումարներ են կուտակվել։ Բանկային համակարգին չեն հասնում, բայց նաև փոքր գումարներ չեն։ Պետական բյուջեին կիսով չափ են զիջում։ Խոսքը գրեթե 1.5 տրիլիոն դրամի մասին է, որն այսօրվա փոխարժեքով համարժեք է ավելի քան 4 մլրդ դոլարի։
Հայաստանի առաջին տեխնոլոգիական և բիզնես կենտրոնը՝ Dalan Technopark-ը, հայտարարում է իր առաջին պարտատոմսերի թողարկման մասին։ Տեղաբաշխողն է Cube Invest ներդրումային ընկերությունը։ Պարտատոմսերի թողարկումը նախագծի կայունության և վստահության կարևոր ցուցիչ է․ այն ընդգծում է Dalan Technopark-ի ազգային և տարածաշրջանային նշանակությունը՝ թե՛ բիզնես, թե՛ ներդրումային տեսանկյունից։ Տեղի ունեցած պաշտոնական ասուլիսի ընթացքում կողմերը ներկայացրել են Հայաստանի ներդրումային շուկայի այս նշանակալի իրադարձության մանրամասները։
Ակբա բանկը մեկնարկում է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին:
Կոնվերս բանկի 5 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում և ներառվել հիմնական Abond ցուցակում: Վերոնշյալ պարտատոմսերով թույլատրվել է հասցեական առևտուրը և Ռեպո գործարքների կնքումը:
Ակբա բանկի կողմից տեղաբաշխվող պարտատոմսերն այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաև acba digital-ի միջոցով:
Կոնվերս Բանկի պարտատոմսերն այսուհետ հասանելի են նաև Բանկի Մոբայլ հավելվածում: Այստեղ՝ հաշված րոպեների ընթացքում օգտատերը կարող է անցնել պարտատոմսերի գնման ողջ գործընթացը՝ արժեթղթերի հաշվի բացումից մինչև պայմանագիր: