
Ուղեղի աշխատանքն ուղղակիորեն կախված է տարվա եղանակից

Տորոնտոյի համալսարանը, Ռաշ համալսարանի Ալցհեյմերի հիվանդության հետազոտական կենտրոնը և Փարիզ Դիդրո համալսարանի կոգնիտիվ նևրոլոգիայի կենտրոնի աշխատակիցներն ուսումնասիրել են 70 անց 3500 անձանց տվյալներ՝ ԱՄՆ-ից, Կանադայից և Ֆրանսիայից: Որոշ կամավորներ տառապել են Ալցհեյմերի հիվանդությամբ, հաղորդում է «News Mail.RU»-ն:
Պարզվել է , որ ուղեղը ամենալավը աշխատում է ամռան վերջին և վաղ աշնանը, ամենից վատ` ձմռանն ու գարնանը: Եթե կոգնիտիվ կարողությունների նվազումը նույնացնենք ծերացման գործընթացի հետ, ապա սա լրացուցիչ հինգ տարի է: Բացի այդ, ցուրտ եղանակին «դեմենցիա» կամ «չափավոր ճանաչողական խանգարում» ախտորոշման հավանականությունը 31% -ից բարձր է, քան տաք ժամանակ :
Հայտնաբերված տատանումները կապված են մի քանի գործոնների հետ, որոնք ազդում են հորմոնալ մակարդակների և արյան մեջ վիտամին D-ի պարունակության վրա:
Բացի այդ, տաք եղանակի ժամանակ մարդիկ ավելի ակտիվ են, ավելի շատ միրգ և բանջարեղեն են օգտագործում, ավելի լավ են քնում: Մարդկանց հոգեբանության վրա կարող են ազդել սեզոնային փոփոխությունները։ Հայտնի է, որ ընկճախտն ավելի հաճախ զգացնել է տալիս ձմռանը: