Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հրապարակային պատասխանել է նախարարությանն ուղղված ԶԼՄ-ի հարցումներին։
Միջադեպի հետևանքով 8 քաղաքացի՝ այդ թվում, ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին, ձերբակալվել էին խուլիգանության կասկածանքով։
ԱՊՀ-ն և ԵԱՏՄ-ն ապացուցել են իրենց արդյունավետությունն ու պահանջվածությունը, Ռուսաստանը կարևորում է մերձավոր հարևանների հետ գործնական փոխգործակցության առաջմղումը։ Փոխվարչապետների հետ խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` ամփոփելով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի արդյունքները:
Նա պարզաբանել է, որ նավում կա 13 մարդ՝ անձնակազմի մեկ անդամը Թուրքիայի քաղաքացի է, մյուսները՝ Ադրբեջանի։
Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։
«Գործընթացները կարող են լինել կտրուկ և ոչ այդքան կանխատեսելի, որովհետև ամբողջ միջազգային հանրության մի հատվածը չէր էլ պատկերացնում, որ Սիրիայում 12 օրում իշխանություն կփոխվի։ Սակայն առանձին պետություններ դա իմացել են։ Այն մարդիկ, որոնք կարողանում են միտք գեներացնել և կարողանում են խորհրդատվական հարթակ ապահովել, նրանց հետ գոնե պետք է աշխատել»,- ասաց Գոռ Գևորգյանը։
Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, անկուսակցական Սարիկ Մինասյանը ՔՊ–ին անդամակցելու դիմում է գրել։
Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը դեսպանատունը փակելու որոշումը «չափազանց ցավալի» է անվանել։
Սիրիայի ժամանակավոր կառավարությունն անցումային շրջանում ղեկավարում է Մուհամեդ ալ-Բաշիրը։
Էպիդվիճակով պայմանավորված ԱՐԳԵԼԵՔ ծառահատումները։ Մեկ ծառը, երկու մարդու կյանք է։ Տաս տարի սպասելու, որ ծառերը մեծանան ժամանակ չունենք, էլ չեմ խոսում, որ ֆունկցիոնալ ծառերը փոխել եք դեկորատիվ տեսակներով։
Ադրբեջանի դատախազները Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել, հաղորդել է նրա պաշտպանական թիմը: Այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկարը։
Դավիթաշեն վարչական շրջանից մինչև Ծիծեռնակաբերդի բարձրունք նոր ջրագիծ ենք բերել՝ 300 միլիմետր տրամագծով:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերջերս հայտարարել էր, որ ԵՄ-ին երկրի անդամակցության հարցն օրակարգից հանվելու է մինչև 2028-ը:
Նրա խոսքով` առողջապահության ոլորտն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում փոխհարաբերությունների ընդհանուր համալիրում։ Դրա միավորման հիմք են ընդհանուր դպրոցը, ընդհանուր մասնագիտական մտածելակերպը և ընդհանուր խնդիրները։
Մենք վերադառնում ենք Հոբսի աշխարհ, երբ ուժեղը ուտում է թույլին. Ալեքսանդր Իսկանդարյան
«Հայաստանն իր դաշնակցային հարաբերություններն ում հետ ասես՝ չի փչացրել՝ կլինի Իրան, Ռուսաստան, և ակնկալել, որ Արևմուտքից կլինեն ինչ-ինչ աջակցություններ, խիստ կասկածում եմ (Արևելք, Արևմուտք սահմաններում թշնամիներն են, Հյուսիսից՝ Վրաստանն է, որը թույլ չի տա զենքի տարանցում Հայաստան․․․)»:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ադրբեջանն այսօրվա դրությամբ օկուպացված Արցախում բնակեցրել է 2,417 ընտանիք՝ (9,306 մարդ). տվյալները խորհրդարանում ներկայացրել է երկրի վարչապետ Ալի Ասադովը:
Քրեական վարույթով հիմնավորվել է նաև, որ Տնօրենի նախկին պաշտոնակատարը կատարել է իրեն վստահված դրամական միջոցի հափշտակություն և պաշտոնեական կեղծիքներ:
«Սարի աղջիկ» ստեղծագործության երաժշտական նոտագրման ամենահին օրինակը պատկանում է Կոմիտասին։
Երևանի նոր ՏԻՄ օրենքով էականորեն կխստացվեն չիրականացված պարտավորությունների համար նախատեսվող միջոցառումները:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները պարգևատրվել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովն ազատվել է նախարարների կաբինետի նախագահի և Ղրղզստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։
Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները
Արցախցի Անահիտը, հուզմունքից դողացող ձայնով, իր հետ Արցախից բերված մի բուռ հողը, որով նպատակ ուներ իր հարսանիքի համար նախատեսված տարոսիկներ պատրաստել, որոշեց նվիրել Գագիկ Ծառուկյանին, որպես ամենաթանկ նվեր։
Աշտարակի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի՝ Ագարակ-Աշտարակ խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ կա:
Բլինքենը և Լեմին դեկտեմբերի 15-ին նաև հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Սիրիայում ստեղծված իրավիճակը։
Ադրբեջանի Միլլի մեջլիսում (խորհրդարանում) հաստատվել է 2025 թվականի պետական բյուջեն։
Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ՝ Պաշտպանի կողմից բազմիցս բարձրացվող համակարգային խնդիրները, կամփոփվեն և դրանք արտացոլող փաստաթուղթը առաջարկությունների հետ համատեղ կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին: