Բաժիններ՝

Իսրայելը փակում է իր դեսպանատունն Իռլանդիայում

Իսրայելը հայտարարել է, որ կփակի իր դեսպանատունն Իռլանդիայում։ Դեսպանատան փակման որոշումն Իսրայելը բացատրել է Իռլանդիայի «ծայրահեղ հակաիսրայելական քաղաքականությամբ»:

Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։Մայիսին Իսրայելը հետ էր կանչել իր դեսպանին Դուբլինից այն բանից հետո, երբ Իռլանդիան Նորվեգիայի, Իսպանիայի և Սլովենիայի հետ միասին հայտարարեց Պաղեստին պետությունը ճանաչելու մասին։

Անցյալ շաբաթ Իռլանդիայի նախարարների կաբինետը որոշեց պաշտոնապես միջամտել Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին, որով Իսրայելը մեղադրվում է Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեջ: Իսրայելը հերքում է դա։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը դեսպանատան փակման առնչությամբ հայտարարել է, որ «Իռլանդիան հատել է բոլոր կարմիր գծերն Իսրայելի հետ իր հարաբերություններում»:

Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը դեսպանատունը փակելու որոշումը «չափազանց ցավալի» է անվանել։ «Ես լիովին մերժում եմ այն ​​պնդումը, որ Իռլանդիան Իսրայելին դեմ է: Իռլանդիան խաղաղության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կողմնակից է», – գրել է Հարիսն X-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031