Բաժիններ՝

«Գում»-ի շուկայում ձերբակալված մսավաճառներն ազատ են արձակվել

«Գում»-ի շուկայից ձերբակալված 8 քաղաքացի ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո այսօր ազատ են արձակվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Երեւանի «Գում»-ի շուկայում, ՍԱՏՄ աշխատակիցների կողմից իրականացվող ստուգայցը վիճաբանության էր վերածվել մսավաճառների և ոստիկանության աշխատակիցների միջև։ Իրավիճակը լարվել էր այն աստիճան, որ մսավաճառներից մեկը ինքնահրկիզման փորձ էր կատարել։ Միջադեպի հետևանքով 8 քաղաքացի՝ այդ թվում, ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին, ձերբակալվել էին խուլիգանության կասկածանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031