Ծանրորդ Վարազդատ Լալայանն աշխարհի չեմպիոն է
Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան գերծանր քաշային ծանրորդները:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 206, 211 և 215 կգ: Այս վարժությունում Լալայանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Վարազդատ Լալայանը գլխավերևում պահեց 245, 252 կգ: Այս ձևում նա երրորդն է: Երկամարտի 467 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը 2024 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն է:
Բահրեյնի հավաքականի անդամ, հայազգի Գոռ Մինասյանը հաջորդաբար պոկեց 205 և 210 կգ: Նա այս վարժությունում դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում Մինասյանը երկու անհաջող մոտեցումից հետո կարողացավ երրորդ մոտեցմամբ բարձրացնել 245 կգ: Երկամարտի 455 կգ արդյունքով Մինասյանն աշխարհի առաջնությունում 4-րդն է: