Բացարձակ չեմ զարմանա, երբ մի օր պարզվի, որ նաև իմ բնակարանի տնային կալանքի հսկիչ սարքում ապօրինաբար ժուչոկ է տեղադրված. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Հարց 2-րդ
«Պարոն Աշոտյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՔՊ-ի ներսում եռացող սկանդալները»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Մի բանկայում ճխտված կարիճների գզվռտոցն իշխող ռեժիմի ներսում գերիշխող բարքերի գագաթն է միայն։ Դժվար չէ պատկերացնել նրանց ներսում տիրող միջավայրի ողջ գարշանքը։ Սակայն իշխանությունը չէ նրանց փչանալու պատճառը։ Իշխանությունն ընդամենը լակմուս է, որ ցույց է տալիս, թե ով ով է։ ՔՊ-ի դեպքում՝ հատկապես։ Порченных не портят.
Նիկոլի սմս-ներին թե՛ ենթարկվածները, թե՛ չենթարկվածները նույն մոտիվացիան են ունեցել՝ սեփական շահը հետապնդելու, սեփական կաշին փրկելու համար օպտիմալ որոշումներ ընդունել։ Ուստի բոլորն էլ, անկախ սիտուացիոն լուծումներից, նույն քպ-ն են՝ տարբեր ծաղկամաններով։
Մի հետևություն, որ վերաբերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու. Նիկոլը, ինչպես բնութագրել է Կարեն Վրթանեսյանը, թվային կոնցլագեր է կառուցում Հայաստանում։ Բոլորը սրանց ապօրինի հսկողության կոլպակի տակ են։ Բացարձակ չեմ զարմանա, օրինակ, երբ մի օր պարզվի, որ նաև իմ բնակարանի տնային կալանքի հսկիչ սարքում ապօրինաբար ժուչոկ է տեղադրված»։
Մանրամասները՝ տեսանյութում: