Բաժիններ՝

Կշարունակեմ ամեն ինչ անել, որպեսզի ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմ չլինի. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երկուշաբթի Կիև այցելելուց հետո կրկին վստահեցրել է, որ թույլ չի տա հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերը և Ուկրաինային Taurus թևավոր հրթիռներ չի մատակարարի։

«Ես կշարունակեմ ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև սրացում չլինի, պատերազմ չլինի: Հետևաբար, իմ կարծիքով, իմ որոշումները մնում են միանգամայն ճիշտ. մենք թույլ չենք տա հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքին մեր կողմից հասցված վտանգավոր զինատեսակներով»,- ասել է նա՝ Բունդեսթագում հանդես գալով կառավարության հայտարարությամբ։

Նա կոչ է արել «հանգստություն պահպանել» Կիևին աջակցելու որոշումներ կայացնելիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031