2023 թվականին՝ արցախահայերի բռնի տեղահանումից հետո, ադրբեջանական ագրեսիան ուղղվեց Ստեփանակերտի հայկական ժառանգության ու հետքի ոչնչացմանը։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված լուսանկարներից երևում է, որ ոչնչացվել է նաև Ստեփանակերտի զոհված ազատամարտիկների պանթեոնը։ Հայտնում են «Գեղարդ» հիմնադրամից:
Քիշնևում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մոլդովայի ԱԳՆ՝ տեղի նախագահական ընտրությունները հետաքննելու՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի կոչերի պատճառով։ Այդ մասին հայտնել է Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 13-ին Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում կընդունի ԱՄՆ-ի պետքարտուղար Անտոնի Բլինքենին և նրա հետ համատեղ կանցկացնի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստ։ Այդ մասին ասված է կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, մեկնարկեց «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստը:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների վերծանումը ցույց տվեց՝ մեղադրանքը ոչ միայն չի հիմնավորվում, այլև արդարացնող փաստեր կան. պաշտպան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեկտեմբերի 11-ին գրավոր հարցում կուղարկի Բունդեսթագ՝ խնդրելով բարձրացնել իրեն այդ պաշտոնում վստահելու հարցը։ Եթե նման քայլին աջակցի նաև երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ապա դեկտեմբերի 16-ին կարող է տեղի ունենալ համապատասխան բանավեճ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Ռոլֆ Մյուտցենիխը։
Համատարած արհավիրքի մեջ ապրող և աղետի նոր «լևլին» սպասող Հայաստանում հանրային ապատիան և անտարբերությունը, որպես կանոն, հունից հանում է իրավիճակի ողջ ողբերգությունն ու մոտալուտ վերջնական կործանումը գիտակցող, հասկացող, տեսնող մարդկանց, այդ թվում՝ ինձ։
Որևէ վիրավորական բան իմ ասածի մեջ չկար. Զորայր Հարությունյանը՝ հանրային մեղադրողին
Արդարադատության միջազգային դատարանը քիչ առաջ հրապարակեց «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը։ Հրապարակային նիստը տեղի ունեցավ Հաագայի Խաղաղության պալատում, որի ընթացքում Դատարանի նախագահ, դատավոր Նավաֆ Սալամը կարդաց Դատարանի վճիռը։
Ֆերմա հիմնելն ու ահաբեկչություն իրականացնելը մի տեսակ իրար չեն բռնում. Զորայր Հարությունյան
Բաքվում մեկնարկած ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովի՝ COP29-ի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ընդդիմադիր խմբակցության այս առաջարկը, որը հիմնված է բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, միջազգային քրեական դատարանի կանոնադրության վրա մերժվեց ու աշխարհում կա եւս երկու խորհրդարան, որը տեղում կմերժեր «Պատիվ ունեմ»-ի առաջարկը։ Դրանք, բնականաբար, Ադրբեջանի եւ Թուրքիայի Միլի-մեջլիսներն են։
Եվրոպացիներին պետք է բացատրել Ուկրաինային աջակցելու անհրաժեշտությունը, քանի որ ոչ բոլորն են հասկանում, թե ինչ նպատակով պետք է այդ երկրի համար ծախսել 122 միլիարդ եվրո: Այս մասին «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Կիևում գտնվող ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Չինաստանի Չժուհայ քաղաքում 35 մարդ զոհվել է, ևս 43-ը՝ վնասվածքներ ստացել, երբ վարորդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չժուհայի հանրային անվտանգության վարչությունը։
Շիրակի մարզում 59-ամյա տղամարդու տանը՝ խմիչքների պատրաստման համար նախատեսված սենյակում, հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր մակնշումներով օղու և կոնյակի շշալցված և դատարկ տարաներ, արկղեր, խմիչք պատրաստելու համար նախատեսված հարմարանքներ և գործիքներ, կեղծ ակցիզային դրոշմանիշեր և այլն:
Տեղի են ունեցել Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին քաղաքական խորհրդակցությունները: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Նոյեմբերի 12-ին, ժամը 12:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լծեն գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է:
Բեյոնսեն առաջին աստղը չէ, որը բուհում դասընթացի թեմա է դարձել: Օրինակ՝ քոլեջներում և համալսարաններում դասընթացներ են անցկացվել երգիչ և երգահան Բոբ Դիլանի, երգչուհի Թեյլոր Սվիֆթի վերաբերյալ:
Այս օրերին մամուլը քննարկում է Աննա Հակոբյանի «աֆրիկյան արկածները» և դրա մասին վկայող լուսանկարների հրապարակումը նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա պատերազմի ողբերգական ավարտի օրը: Սոցցանցերում նույնիսկ լուսանկար էր շրջանառվել վերջերս ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյա Թրամփի աֆրիկյան շրջանառությունից՝ ցույց տալու, որ Աննա Հակոբյանը հիմա էլ փորձում է իր հագուկապը, «աֆրիկյան կերպարը» նրանից ընդօրինակել:
«Mercedes»-ի վարորդը տեղում մահացել է:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 9-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գողացել են թիվ 19 մանկապարտեզի ջեռուցման համակարգերը: Մանկապարտեզի տնօրեն, Լոռու մարզի բնակի 39-ամյա Արփինե Ս․-ն ոստիկաններին հայտնել է, որ նոյեմբերի 8-ի ժամը 17։30-ից-նոյեմբերի 9-ը՝ ժամը […]
«Իրանը հետապնդելու է այն ամենը, ինչն ապահովում է իր շահերը», – հայտարարել է կառավարության խոսնակ Ֆաթեմա Մոհաջերանին՝ պատասխանելով հարցերին, թե հնարավո՞ր են Թրամփի վարչակազմի հետ ուղիղ բանակցությունները։
նոյեմբերի 12-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 13-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանի հարակից տարածքից մինչև Ֆրանսիայի հրապարակ ընկած հատվածի երթևեկությունը
Արդարադատության միջազգային դատարանը հրապարակում է ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով նախնական վճիռը․ ՈՒՂԻՂ
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:08-ին, մարվել՝ 15:15-ին:
COP29-ը՝ ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը, Ադրբեջանում մեկնարկել է նոյեմբերի 11-ին։
«Լավ, մի դրվագ լինելո՞ւ է։ Այս չորս տարվա ընթացքում հարձակվել են Հայաստանի վրա, Արցախը ենթարկել են էթնիկ զտման, փաստացի ցեղասպանություն են արել, դուք երբևէ Ալիևին դատապարտելո՞ւ եք։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչների, ՀՀ ԱԱԾ Սյունիքի և Արարատի մարզային վարչությունների ծառայողների հետ համակարգված և համագործակցված աշխատանքի արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։
Մոհաջերանին նշել է, որ Իրանը Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավորությամբ «կանի ամեն բան Իրանի ժողովրդի շահերն ապահովելու համար»։