Գերմանիայի հետախուզության պետ կարող է նշանակվել ծագումով թուրք Սինան Սելենը

Թուրքական մամուլում ակտիվորեն տարածվում են լուրեր այն մասին, որ Գերմանիայի դաշնային հետախուզության պետ Թոմաս Հալդենվանգը կթողնի իր պաշտոնը՝ այն զիջելով արմատներով թուրք հետախույզ Սինան Սելենին։ Վերջինս ծնվել է Ստամբուլում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հատկանշական է, որ Սինան Սելենից բացի հետախուզության ղեկավարի պաշտոնին հավակնող մյուս թեկնածուն ևս գերմանացի չէ, ծագումով իրանցի է, որի անունը, սակայն, չի նշվում։

Նշվում է, որ 2018-ից ի վեր պաշտոնավարող Հալդենվանգն իր պաշտոնը թողնելու է կենսաթոշակի գնալու պատճառով, սակայն փետրվարին սպասվելիք արտահերթ ընտրություններում առաջարդվելու է որպես պատգամավորի թեկնածու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930